Գրոհում ենք կայքերը ))
Եթե ցանկանում եք քանդել ու վերացնել որևէ կայքում գտնվող
ինֆորմացիա, կամ որևէ նկար, ապա խորհուրդ կտամ փորձել
այս բավականին հետաքրքիր կոդը: Այն հավաքելով ցանկացած
կայքի վրա հայտնվում է մի տիեզերանավ, որով կարող եք
կրակել ձեր ուզած ինֆորմացիայի վրա և այն կվերանա: Ես
օրինակ կրակում եմ ֆեյսբուքի նկարների վրա )))) :
Ինչպես անել`
1. Այցելեք որևէ կայք, կամ մնացեք հենց իմ բլոգում:
2. Ինտերնետ դիտարկիչի (browser) հասցեի դաշտում ջնջեք եղած հասցեն:
3. Հասցեի դաշտում գրեք`
javascript:var%20s%20=%20document.createElement('script');s.type='text/javascript';document.body.appendChild(s);s.src='http://erkie.github.com/asteroids.min.js';void(0);
4. Տիեզերանավը կառավարվում է ստեղնաշարի սլաքների օգնությամբ, իսկ կրակելու համար սեղմեք "Space" ստեղնը: Դուրս գալու համար` "Esc":
Ինչպես կոդավորել կամ թաքցնել թղթապանակները գաղտնաբառերով
թ
1. Բացեք ծրագիրը և ակտիվացրեք (ակտիվացիոն կոդը փաթեթի մեջ առկա է):
2. Ընտրեք Create New Locker:
3. Գրեք որևէ գաղտնաբառ (ամենաքիչը 4 նիշ) և սեղմեք Ok:
4. Ընտրեք Lock տարբերակը
5. Ընտրեք Lock տարբերակը և ձախ կողմից ընտրեք այն թղթապանակները, որոնք ուզում եք թաքցնել: Վերջում սեղմեք Lock: Թղթապանակը նորից հետ վերադարձնելու համար պետք է սեղմել Unlock:
Եթե որոշակի ֆայլեր թաքցրել եք և ծրագիրը փակել, ապա դրանք նորից հետ վերադարձնելու համար պետք է բացել ծրագիրը, ընտրել Open Existing Locker տարբերակը և գրել գաղտնաբառը: Որից հետո բացված պատուհանում նշեք թղթապանակը և սեղմեք unlock: Ներբեռնեք ֆայլը, այնուհետև ներբեռնեք ծրագիրը utorrent-ի միջոցով:
Ինչպես շատացնել Google Chrome-ի հաճախ այցելվող կայքերի քանակը
Գաղտնիք չի, որ Google Chrome դիտարկչի սկզբնական
էջում ցուցադրվում են հաճախ այցելվող կայքերը և դրանց
տեղը այլ կայքեր տեղադրելու կամ դրանք շատացնելու
հնարավորություն չկա: Սակայն գոյություն ունի Chrome-ի
շատ օգտակար ավելացում, որի միջոցով հնարավոր է ինչպես
շատացնել դրանց քանակը, այնպես էլ փոփոխել դրանք ըստ ձեր ճաշակի:
Ավելացումը տեղադրելու համար այցելեք այստեղ և սեղմեք Install:
YouTube-ից վիդեո ներբեռնելու ամենահեշտ եղանակ
Պատկերացրեք վիդեոյի
ներքևում մի կոճակ, որի վրա սեղմելով նշում եք վիդեոյի
որակը և ներբեռնում: Այդ ամենը անելու համար ձեզ
անհրաժեշտ է ընդամենը օգտվել Google Chrome-ի համար
Ինչ արագությամբ եմ տեքստեր գրում տարբեր սոցիալական ցանցերում
Ինչպես ստեղծել անանուն ֆայլեր
Windows օպերացիոն համակարգում ֆայլեր ստեղծելու համար կամ դրանք վերանվանելու համար պետք է գրել գոնե մի տառ կամ սիմվոլ, որպեսզի տվյալ ֆայլը կամ թղթապանակը անուն ունենա: Գոյություն ունի մի հնարք, որի միջոցով կարող եք ֆայլերի անունները թողնել դատարկ:
1. Ստեղծեք որևէ նոր ֆայլ կամ սեղմեք գոյություն ունեցող ֆայլի վրա և մկնիկի աջ կոճակի միջոցով նշեք Rename:
2. Ջնջեք ֆայլի անունը (կետից հետո վերջավորությունը չջնջել)
3. Սեղմեք Alt կոճակը ստեղնաշարի վրա ու գրեք 255:
2. Ջնջեք ֆայլի անունը (կետից հետո վերջավորությունը չջնջել)
3. Սեղմեք Alt կոճակը ստեղնաշարի վրա ու գրեք 255:
Զարմացրեք ընկերներին թվերը արագ բազմապատկելու ձեր ունակությամբ
1. Վերցնում ենք թուղթը և գծում հորիզոնական 3 գիծ: Այդ գծերի քանակը կախված է մեր հավասարման առաջին բազմապատկիչի թվից: Քանի որ այդ թիվը տվյալ դեպքում հավասար է 21-ի, դրա համար գծում ենք 2 գիծ ու մի քիչ ներքև ևս մեկ գիծ՝
2. Գծում ենք ուղղահայաց գծերը երկրորդ բազմապատկիչի թվի հիման վրա (մեկ գիծ և երեք գիծ)
3. Հաշվում ենք ձախ վերևի անկյունում գտնվող հատման կետերի քանակը և գրում թիվը այդ անկյունում: Այնուհետև հաշվում ենք աջ ներքևի անկյունում գտնվող հատման կետերը և գրում թիվը այդ անկյունում: Վերջում հաշվում ենք աջ վերևի անկյունում գտնվող և ձախ ներքևում գտնվող հատման կետեր և գրում դրանց գումարը գրում ձախ անկյունում՝
Ստացված թիվը կարդում ենք ձախից աջ: Այսպիսով 21x13=273:
Երկուսից ավելի նիշ ունեցող թվերի դեպքում առաջնորդվում ենք նույն սկզբունքով՝ որոշակի փոփոխություններով: Օրինակ հաշվենք 123x321
1.Գծում ենք 1,2 և 3 հորիզոնական գծերը՝
2.Այնուհետև 3,2 և1 ուղղահայաց գծերը՝
3. Ստացված պատկերը բաժանում ենք նկարում ցույց տրված հատվածների, հաշվում հատման կետերի քանակները և գրում համապատասխան տեղերում՝
4. Ինչպես նկատեցիք ձախ ներքևի անկյունում ստացվել է տասնավոր թիվ, այդ պատճառով դրա առաջին նիշը գնում և գումարվում է դրան նախորդող նիշին՝
Այսպիսով 123x321= 39483:
Փորձեք տվյալ մեթոդը կիրառել մի քանի անգամ և այն վարժ տիրապետելուց հետո կարող եք արդեն մի քանի վայրկյանում հաշվել ցանկացած մեծ թվերի արտադրյալ:
3. Ստացված պատկերը բաժանում ենք նկարում ցույց տրված հատվածների, հաշվում հատման կետերի քանակները և գրում համապատասխան տեղերում՝
4. Ինչպես նկատեցիք ձախ ներքևի անկյունում ստացվել է տասնավոր թիվ, այդ պատճառով դրա առաջին նիշը գնում և գումարվում է դրան նախորդող նիշին՝
Այսպիսով 123x321= 39483:
Փորձեք տվյալ մեթոդը կիրառել մի քանի անգամ և այն վարժ տիրապետելուց հետո կարող եք արդեն մի քանի վայրկյանում հաշվել ցանկացած մեծ թվերի արտադրյալ:
Комментариев нет:
Отправить комментарий