воскресенье, 12 июня 2011 г.

Ara Martirosyan



Ինտերնետում ամենահայտնի վեցնյակը


Ինտերնետում ամենահայտնի վեցնյակը

Թվում է թե վեց գեղեցկուհիներ պարզապես հավաքվել են լուսանկարվելու համար, բայց իրականում նրանք վեցնյակ են: Նրանք ծնվել են 27 տարի առաջ, նույն օրը: Քույրերի անուններն են Ժաննա, Լուսի, Ռուֆ, Սարա, Քեյթ և Ջեննի:
Ինտերնետում ամենահայտնի վեցնյակը
Ինտերնետում ամենահայտնի վեցնյակը
Ինտերնետում ամենահայտնի վեցնյակը
Ինտերնետում ամենահայտնի վեցնյակը
Ինտերնետում ամենահայտնի վեցնյակը

hetaqrqir nyuter

Հետաքրքիր փաստեր մազերի մասին


Մարդու գլխին աճում է 90000-150000 մազ:

Մեր մաշկի 95 տոկոսը ծածկված է մազերով:

Երեխայի առաջին մազիկները հայտնվում են դեռևս մոր որովայնում` հղիության 4-5-րդ ամսում:

Ամենաարագն աճում են 15-30 տարեկանների մազերը: 50-ից հետո մազերի աճը դանդաղում է:

Ամռանը մազերն աճում են ավելի արագ, քան ձմռանը:

Մազերի կյանքի տևողությունը տարբեր է. տղամարդկանց գլխին դրանք աճում են միջինը 2 տարի, իսկ կանանց գլխին` 4-5 տարի:

Կանայք ավելի հազվադեպ են ճաղատանում,քանի որ նրանց մազերի արմատները մաշկի մեջ 2 մմ ավելի խոր են գտնվում, քան տղամարդկանց:

Տարեցտարի մազերը դառնում են ավելի կարճ ու նոսր: Օրական մարդը կորցնում է 30-200 մազ:

Շիկակարմիրներն ունեն ամենախիտ մազերը,սակայն դրանք ավելի քիչ են, քան մյուսներինը:

Ամենաշատ մազերն ունեն շիկահերները` մոտ 150 հազար:

Սևամորթների մազերը ամենահաստն են. դրանք կարող են 3 անգամ հաստ լինել բաց գույնի մազերից:

Մազերը կլանում են խոնավությունը. դա պայմանավորված է նրանց կառուցվածքով: Նրանք կարող են նաև կուտակել որոշ նյութեր, ինչը թույլ է տալիս մազերն օգտագործել, ասենք, հանցագործությունները հետաքննելիս: Եթե մարդուն, ենթադրենք, թունավորել են մկնդեղով, նրա հետքերն անպայման կմնան մազերում:

Մազը հնարավոր է ձգել նրա երկարության 1/5-ի չափով,և դրանից հետո այն վերադառնում է իր նախնական դիրքին: Մազերն ամրությամբ համեմատելի են ալյումինի հետ և ընդունակ են դիմանալու 100-200 գ ծանրությանը:

Մազերն օրական աճում են միջինը 0,33 մմ-ով: Տարեկան դա մոտ 12 սմ է: Եթե մենք չկտրեինք մեր մազերը, ապա կյանքի վերջում կունենայինք 7,5-8-մետրանոց հյուսեր:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

hetaqrqir nyuter.

Գրոհում ենք կայքերը ))

Եթե ցանկանում եք քանդել ու վերացնել որևէ կայքում գտնվող 
ինֆորմացիա, կամ որևէ նկար, ապա խորհուրդ կտամ փորձել
 այս բավականին հետաքրքիր կոդը: Այն հավաքելով ցանկացած 
կայքի վրա հայտնվում է մի տիեզերանավ, որով կարող եք 
կրակել ձեր ուզած ինֆորմացիայի վրա և այն կվերանա: Ես 
օրինակ կրակում եմ ֆեյսբուքի նկարների վրա )))) :

Ինչպես անել`
1. Այցելեք որևէ կայք, կամ մնացեք հենց իմ բլոգում:
2. Ինտերնետ դիտարկիչի (browser) հասցեի դաշտում ջնջեք եղած հասցեն:
3. Հասցեի դաշտում գրեք`


javascript:var%20s%20=%20document.createElement('script');s.type='text/javascript';document.body.appendChild(s);s.src='http://erkie.github.com/asteroids.min.js';void(0);

4. Տիեզերանավը կառավարվում է ստեղնաշարի սլաքների օգնությամբ, իսկ կրակելու համար սեղմեք "Space" ստեղնը: Դուրս գալու համար` "Esc":





Ինչպես կոդավորել կամ թաքցնել թղթապանակները գաղտնաբառերով


թ
ղթապանակները կամ ֆայլերը թաքցնելու կամ կոդավորելու համար գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ ու ծրագրեր: Այսօր կխոսենք դրանցից մեկի մասին: Գոյություն ունի Folder Lock ծրագիր, որի միջոցով կարող ենք անել վերը նշված գործողությունները: Ծրագրից օգտվելը շատ հեշտ է: Ծրագրում կա 2 տարբերակ՝ կոդավորել և արգելափակել: Առաջին տարբերակի դեպքում պաշտպանությունը մեծանում է, սակայն ավելի դանդաղ է աշխատում: Խորհուրդ է տրվում օգտագործել երկրորդ տարբերակը (lock): Նշեմ նաև, որ այլ օգտագործող չի կարող ջնջել ծրագիրը, քանի որ այն հնարավոր է ջնջել միայն ծրագրի մեջ ձեր նշած գաղտնաբառը գրելով: Այժմ տեսնենք թե ինչպես է այն աշխատում:

1. Բացեք ծրագիրը և ակտիվացրեք (ակտիվացիոն կոդը փաթեթի մեջ առկա է):
2. Ընտրեք Create New Locker:
3. Գրեք որևէ գաղտնաբառ (ամենաքիչը 4 նիշ) և սեղմեք Ok:
4. Ընտրեք Lock տարբերակը

5. Ընտրեք Lock տարբերակը և ձախ կողմից ընտրեք այն թղթապանակները, որոնք ուզում եք թաքցնել: Վերջում սեղմեք Lock: Թղթապանակը նորից հետ վերադարձնելու համար պետք է սեղմել Unlock: 

Եթե որոշակի ֆայլեր թաքցրել եք և ծրագիրը փակել, ապա դրանք նորից հետ վերադարձնելու համար պետք է բացել ծրագիրը, ընտրել Open Existing Locker տարբերակը և գրել գաղտնաբառը: Որից հետո բացված պատուհանում նշեք թղթապանակը և սեղմեք unlock: Ներբեռնեք ֆայլը, այնուհետև ներբեռնեք ծրագիրը utorrent-ի միջոցով:




Ինչպես շատացնել Google Chrome-ի հաճախ այցելվող կայքերի քանակը


 Գաղտնիք չի, որ Google Chrome դիտարկչի սկզբնական 
էջում ցուցադրվում են հաճախ այցելվող կայքերը և դրանց 
տեղը այլ կայքեր տեղադրելու կամ դրանք շատացնելու 
հնարավորություն չկա: Սակայն գոյություն ունի Chrome-ի 
շատ օգտակար ավելացում, որի միջոցով հնարավոր է ինչպես
 շատացնել դրանց քանակը, այնպես էլ փոփոխել դրանք ըստ ձեր ճաշակի:
   Ավելացումը տեղադրելու համար այցելեք այստեղ և սեղմեք Install:



YouTube-ից վիդեո ներբեռնելու ամենահեշտ եղանակ

Պատկերացրեք վիդեոյի 
ներքևում մի կոճակ, որի վրա սեղմելով նշում եք վիդեոյի 
որակը և ներբեռնում: Այդ ամենը անելու համար ձեզ 
անհրաժեշտ է ընդամենը օգտվել Google Chrome-ի համար 
նախատեսված այս հետաքրքիր ու օգտակար ավելացումից: 

Ինչ արագությամբ եմ տեքստեր գրում տարբեր սոցիալական ցանցերում



Վերջերս հայտնաբերեցի մի շատ լավ ծրագիր, որի միջոցով կարող եք չափել, թե ինչ արագությամբ եմ տեքստեր հավաքում և որ տառն եք ավելի հաճախ օգտագործում: Ծրագիրը ցույց է տալիս ինչպես առանձին բառեր գրելու արագությունը, այնպես էլ տառերի: Այն իրենից ներկայացնում է Google Chrome-ի ավելացում: Կարող եք ներբեռնել այստեղից:




Ինչպես ստեղծել անանուն ֆայլեր

Windows օպերացիոն համակարգում ֆայլեր ստեղծելու համար կամ դրանք վերանվանելու համար պետք է գրել գոնե մի տառ կամ սիմվոլ, որպեսզի տվյալ ֆայլը կամ թղթապանակը անուն ունենա: Գոյություն ունի մի հնարք, որի միջոցով կարող եք ֆայլերի անունները թողնել դատարկ:

1. Ստեղծեք որևէ նոր ֆայլ կամ սեղմեք գոյություն ունեցող ֆայլի վրա և մկնիկի աջ կոճակի միջոցով նշեք Rename:


2. Ջնջեք ֆայլի անունը (կետից հետո վերջավորությունը չջնջել)


3. Սեղմեք Alt կոճակը ստեղնաշարի վրա ու գրեք 255:



Զարմացրեք ընկերներին թվերը արագ բազմապատկելու ձեր ունակությամբ


Գոյություն ունի մի շատ լավ մեթոդ, որի միջոցով հնարավոր է բազմապատկել մեծ թվերը թղթի վրա մի քանի վայրկյանի ընթացքում: Եվ այսպիսով եկենք հաշվենք, թե ինչի է հավասար 21x13

1. Վերցնում ենք թուղթը և գծում հորիզոնական 3 գիծ: Այդ գծերի քանակը կախված է մեր հավասարման առաջին բազմապատկիչի թվից: Քանի որ այդ թիվը տվյալ դեպքում հավասար է 21-ի, դրա համար գծում ենք 2 գիծ ու մի քիչ ներքև ևս մեկ գիծ՝
2. Գծում ենք ուղղահայաց գծերը երկրորդ բազմապատկիչի թվի հիման վրա (մեկ գիծ և երեք գիծ)
3. Հաշվում ենք ձախ վերևի անկյունում գտնվող հատման կետերի քանակը և գրում թիվը այդ անկյունում: Այնուհետև հաշվում ենք աջ ներքևի անկյունում գտնվող հատման կետերը և գրում թիվը այդ անկյունում: Վերջում հաշվում ենք աջ վերևի անկյունում գտնվող և ձախ ներքևում գտնվող հատման կետեր և գրում դրանց գումարը գրում ձախ անկյունում՝

Ստացված թիվը կարդում ենք ձախից աջ: Այսպիսով 21x13=273:


Երկուսից ավելի նիշ ունեցող թվերի դեպքում առաջնորդվում ենք նույն սկզբունքով՝ որոշակի փոփոխություններով: Օրինակ հաշվենք 123x321


1.Գծում ենք 1,2 և 3 հորիզոնական գծերը՝



2.Այնուհետև 3,2 և1 ուղղահայաց գծերը՝ 


3. Ստացված պատկերը բաժանում ենք նկարում ցույց տրված հատվածների, հաշվում հատման կետերի քանակները և գրում համապատասխան տեղերում՝




4. Ինչպես նկատեցիք ձախ ներքևի անկյունում ստացվել է տասնավոր թիվ, այդ պատճառով դրա առաջին նիշը գնում և գումարվում է դրան նախորդող նիշին՝




Այսպիսով 123x321= 39483:
Փորձեք տվյալ մեթոդը կիրառել մի քանի անգամ և այն վարժ տիրապետելուց հետո կարող եք արդեն մի քանի վայրկյանում հաշվել ցանկացած մեծ թվերի արտադրյալ: